Կենտրոնի մասին

Համակարգչային միջադեպերի արձագանքման պետական կենտրոնը հավաքագրում է ՀՀ պետական մարմինների կիբերմիջադեպերի վերաբերյալ տվյալները, պահպանում և վերլուծում դրանք։ Կատարում գրանցված համակարգչային միջադեպերի ուսումնասիրություն, իրազեկում դրանց վերաբերյալ ՀՀ պետական մարմիններին։ Ձեռնարկում է միջոցներ միջադեպերը կանխելու ուղղությամբ։

Կիբերպատահարների քննության ընթացքում Համակարգչային միջադեպերի արձագանքման պետական կենտրոնն ակտիվ համագործակցում է ՀՀ իրավապահ մարմինների հետ։ Cert.gov.am-ը երաշխավորում է ստացված ողջ տեղեկատվության գաղտնիությունը և դրա չտարածումը առանց հայցող կողմի համաձայնության, բացառությամբ՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:

Կենտրոնի հիմնական խնդիրն է բարձրացնել կիբերանվտանգության մակարդակը Հայաստանի Հանրապետությունում, նպաստել կիբերմիջադեպերի քննության արդյունավետությանը, ինչպես նաև հետևել ոլորտում կատարվող իրադարձություններին և, ըստ անհրաժեշտության, իրազեկել համապատասխան մարմիններին:


PGP key: 0xB25AC9B3E8B32B7F

PGP fingerprint: E326 14C1 1DA1 7581 A36E 9A38 B25A C9B3 E8B3 2B7F

Ինչպես հայտնել միջադեպի մասին

Ինչպես հայտնել միջադեպի մասին

Լրացնել հայտն առցանց

Հաղորդեք կասկածելի հաղորդագրության մասին

Հաղորդել
Հաղորդեք կասկածելի հաղորդագրության մասին

Ուղարկել էլեկտրոնային փոստով

Տեղեկացրեք կասկածելի հաղորդագրության մասին և եղեք պաշտպանված


cert@gov.am


Տեղեկացնել
Զանգահարել

Զանգահարել

Առաջին զանգը կիբերհարձակման դեպքում


+374 15 542 184

Զանգահարել

Լրացնել կիբերմիջադեպի մասին հայտը