Համակարգչային միջադեպերի արձագանքման պետական կենտրոնը հավաքագրում է ՀՀ պետական մարմինների կիբերմիջադեպերի վերաբերյալ տվյալները, պահպանում և վերլուծում դրանք։ Կատարում գրանցված համակարգչային միջադեպերի ուսումնասիրություն, իրազեկում դրանց վերաբերյալ ՀՀ պետական մարմիններին։ Ձեռնարկում է միջոցներ միջադեպերը կանխելու ուղղությամբ։
Կիբերպատահարների քննության ընթացքում Համակարգչային միջադեպերի արձագանքման պետական կենտրոնն ակտիվ համագործակցում է ՀՀ իրավապահ մարմինների հետ։ Cert.gov.am-ը երաշխավորում է ստացված ողջ տեղեկատվության գաղտնիությունը և դրա չտարածումը առանց հայցող կողմի համաձայնության, բացառությամբ՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի:
Կենտրոնի հիմնական խնդիրն է բարձրացնել կիբերանվտանգության մակարդակը Հայաստանի Հանրապետությունում, նպաստել կիբերմիջադեպերի քննության արդյունավետությանը, ինչպես նաև հետևել ոլորտում կատարվող իրադարձություններին և, ըստ անհրաժեշտության, իրազեկել համապատասխան մարմիններին:
PGP key: 0x5E348AB6E39CEF82
PGP fingerprint: BAA7 6031 0FC5 0627 C034 F674 5E34 8AB6 E39C EF82
Տեղեկացրեք կասկածելի հաղորդագրության մասին և եղեք պաշտպանված